ԱՄՆ փոխնախագահն առաջիկայում կայցելի Իսրայել
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հաջորդ շաբաթ կայցելեն Իսրայել՝ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ խաղաղության ծրագրի իրականացումն առաջ մղելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը՝ հղում անելով աղբյուրին և նշելով, որ Վենսն Իսրայել կժամանի հոկտեմբերի 20-ին։
«Ուիթքոֆը նաև հաջորդ շաբաթ կժամանի Իսրայել՝ շարունակելու ԱՄՆ նախագահի՝ Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու ծրագրի առաջխաղացումը»,- ասված է պետական հեռարձակողի հաղորդագության մեջ։