211652_close_icon

Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են. Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

views-count379 դիտում article-date 10:23 18-10-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո սոցցանցկի իր էջում գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և ջերմ էր, սակայն ես նրան ասացի, ինչպես խստորեն խորհուրդ էի տվել նախագահ Պուտինին, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ 

Բավականաչափ արյուն է թափվել, սեփականության սահմանները որոշվում են պատերազմով և կամքի ուժով։ Նրանք պետք է կանգ առնեն այնտեղ, որտեղ գտնվում են։ Թող երկու կողմերն էլ հաղթեն, և թող պատմությունը դատավոր լինի։ Այլևս ոչ մի կրակոց, ոչ մի մահ, ոչ մի զանգվածային և ուժերից վեր ծախսեր։ Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են մահանում. բավական է, խաղաղությամբ վերադարձեք տուն՝ ձեր ընտանիքների գիրկը»:

Նմանատիպ նյութեր