Խոսնակը հերքում է Փաշինյանին վերագրվող հայտարարությունը՝ Սյունիքից Ադրբեջանին հատված հանձնելու մասին
Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Սյունիքի մարզի տարածքի մի հատվածն Ադրբեջանին փոխանցելու և Թուրքիայի համար հատուկ սահմանային գոտի ստեղծելու մասին։Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշված հրապարակումն ապատեղեկատվություն է, չունի որևէ փաստական կամ իրավական հիմք և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի բաղադրիչ։
Հորդոդում եմ քաղաքացիներին, լրատվամիջոցներին և վերլուծական հարթակներին՝ զերծ մնալ նման ապատեղեկատվական նյութերի տարածումից, ստուգել տեղեկատվության հավաստիությունը և առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով։