211652_close_icon

Սյունիքի մարզպետը հերքում է Ճակատեն համայնքը հանձնելու վերաբերյալ հայտարարությունը

views-count3174 դիտում article-date 17:00 22-12-2020
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին: Պողոսյանը այս հայտարարությունը հերքեց [url=https://armenpress.am/arm/news/1038571.html]«Արմենպրես»[/url]-ի հետ զրույցում: «Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում»,-ասաց Պողոսյանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հանրապետության հրապարակում այսօր հանրահավաքի ժամանակ հայտնել էր, որ իրեն գրել են Ճակատեն համայնքի բնակիչները: «Ասում են՝ հարգելի գործընկերներ, փոխանցեք հանրահավաքի մասնակիցներին, որ հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնալու, և պետք է հանձնեն»,- ասել է Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր