Սա ևս այն թեման է, որի լուծումն անցնում է կրթության միջոցով․ Փաշինյանը՝ կանանց կրծքագեղձի սքրինինգային հետազության մասին
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց կրծքագեղձի սքրինինգային հետազությանը:
«Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող հիշել որևէ հարց, որի լուծման հիմքում կրթությունը չլիներ։ Եթե գծվել է որևէ ուղղություն, որը չի անցնում կրթությամբ, ուրեմն դա լուծում չէ, դա պարզապես ձևակերպում է, որը արդյունք չի տալու»,-նշել է նա:
«Կառավարությունը պետք է առաջնորդի՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով ճանապարհը, որպեսզի չհասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել»,-ասել է Փաշինյանը: