211652_close_icon

Ադրբեջանը բարիդրացիական քաղաքականություն է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ. Մուստաֆաև

views-count286 դիտում article-date 18:24 14-10-2025
Ադրբեջանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:

«Այս աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Ադրբեջանին զարգացնել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։ Ադրբեջանը բարիդրացիական քաղաքականություն է վարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այդ հարաբերությունները բազմակողմ են և լայնածավալ»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր