Նեթանյահուն չի մասնակցելու Եգիպտոսում կայանալիք խաղաղության գագաթնաժողովին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Եգիպտոսում «Խաղաղության գագաթնաժողովին» մասնակցելու հրավերի համար, սակայն հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել դրան՝ կապված հրեական «Սիմհաթ Թորա» տոնի մոտենալու հետ: Այս մասին հայտնել Է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Վարչապետ Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Թրամփի կողմից հրավիրվել է մասնակցելու Եգիպտոսում այսօր կայանալիք խորհրդաժողովին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Նախագահ Թրամփին հրավերի համար, սակայն հայտնել է, որ չի կարողանա մասնակցել տոնի մոտենալու կապակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: