211652_close_icon

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների դատավարությունը

views-count715 դիտում article-date 22:21 10-10-2025
Այսօր, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, դատավարության ընթացքում հրապարակվել են «քրեական գործերով ընդհանուր տեղեկություններ»: Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ Գանձակի այսպես կոչված գնդակոծությունն իրականացվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Արցախի տարածքից։

Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ արտացոլված են տեղեկություններ 7 ապօրինաբար պահվող գերիների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի մասին, այդ թվում՝ 1990-ականների սկզբից նրանց պաշտոնները, 2016 թվականի ապրիլյան մարտերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին նրանց մասնակցությունը։

Նմանատիպ նյութեր