211652_close_icon
views-count853 դիտում article-date 21:31 08-10-2025

Ադրբեջանը Թուրքիայի հետ վերջին 1 տարում անցկացրել է 25 զորավարժություն

Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացված «Թյուրքական պետությունների կազմակերպության»12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել առաջարկով։ Կազմակերպության անդամ երկրներին նա առջարկել է Ադրբեջանում անցկացնել համատեղ զորավարժություն։ Ադրբեջանի ղեկավարը նաև հիշեցրել է, որ վերջին մեկ տարում իրենք Թուրքիայի հետ անցկացրել են ավելի քան 25 զորավարժություն։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև ռազմական և անվտանգության ոլորտներում լայնածավալ համագործակցությունը՝ առաջարկում ենք 2026-ին Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների միջև համատեղ զորավարժությունն անցկացնել Ադրբեջանում»,- նշել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր