ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ․ Տեր Եսայի քահանա Արթենյան
«Մայր Տաճարը բաց է բոլոր այցելուների՝ այդ թվում և ԱԺ նախագահի համար: Մայր Տաճար կարող կարող են այցելել ինչպես Հայ Եկեղեցու հետևորդներ, այնպես և այլակրոն ու այլադավան զբոսաշրջիկներ»։
Այսպես NEWS.am–ի հետ զրույցում Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը արձագանքեց սոցցանցերում տարածված քննադատություններին այն մասին, որ իշխանությունների կողմից վարվող քաղաքականության ֆոնին ԱԺ նախագահն այցելել է Մայր Աթոռ և բակում հանդիպել որոշ հոգևորականների։
«ԱԺ նախագահի այցը Մայր Տաճար կրել է մասնավոր բնույթ, դիմավորում կազմակերպված չի եղել: Ավելին՝ նկարահանումն անգամ կատարվել է Մայր Տաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով, ինչը խիստ անընդունելի է: Տաճարում պետք է աղոթել և ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ»,–ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը: