Տեր Եսայի քահանա Արթենյան. Եթե կարողանում ենք մեր քաջությամբ հաղթահարել մահվանը, ապա սա մեր ազատության գրավականն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Զինուժ» մեդիան հրապարակել է տեսանյութ, որում Տեր Եսայի քահանա Արթենյանը կոչով է հանդես գալիս։
Նա նշում է, որ մահը կարող է տանել կամ ստրկության, կամ ազատության. «Եթե մահից վախենում ենք. սա ստրկության ճանապարհն է։ Եթե կարողանում ենք մեր քաջությամբ, հայրենիքի համար պայքարով հաղթահարել մահվանը, ապա սա մեր ազատության գրավականն է»։