211652_close_icon
views-count11382 դիտում article-date 19:48 23-09-2019

Հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ. եթե կա հոգևորական, ով պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է հնչեցնել նրա անունը, ոչ թե համեմատել մյուս ոլորտների հետ. Տեր Եսայի քահանա Արթենյան. Tert.am

Եթե որևէ նման հոգևորական կա, որը պետության դեմ ինչ-որ բան է արել, պետք է բարձրաձայն հնչեցնել այդ անունը, ոչ թե համեմատել մյուս բոլոր ոլորտների հետ և եզրահանգումների գալ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/09/23/Clergyman/3100228?fbclid=IwAR1GhbGavCqTDz-UdGu-MksY_bvIwVBT2OhAiMgLeze0zng6ZXNgbgXf7mc]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցու վերաբերյալ կատարած հայտարարությունը: «Մի բան հստակ է՝ եկեղեցին միշտ հանուն պետության, պետության զորակցության է գործել: Յուրաքանչյուր հոգևորականի առաքելությունը դա է, որ մեր պետությունը ուժեղ լինի: Չկա որևէ հոգևորական, որը կարող է դրան հակառակ գործել: Յուրաքանչյուր հոգևորական իր ծառայությամբ անում է ամեն բան, որ մեր պետությունը հզոր լինի: Վերջում ևս մեկ բան՝ հոգևորականը ծնկի է իջնում միայն Աստծո առաջ»,- նշեց Տեր Եսայի քահանա Արթենյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ ծնկի կբերվեն այն հոգևորականները, որոնք «ասում են՝ սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք ոտքի տակը»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/23/Clergyman/3100228?fbclid=IwAR1GhbGavCqTDz-UdGu-MksY_bvIwVBT2OhAiMgLeze0zng6ZXNgbgXf7mc]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր