211652_close_icon

Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային գործարքի կնքմանը. Արաղչի

views-count499 դիտում article-date 22:03 07-10-2025
Թեհրանն ու Վաշինգտոնը մոտ էին միջուկային գործարքի կնքմանը, բայց Իսրայելին հաջողվեց խաբեությամբ համոզել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի վրա, այս մասին հայտարարել է Աբբաս Արաղչին:

Իրանի արտգործնախարարը X-ի իր էջում կեղծ է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները հետախուզական տվյալների մասին, որոնք իբր հաստատում էին Իրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերը:

Նախարարը հայտարարել է, որ խնդրի լուծման համար միայն դիվանագիտական ճանապարհ է տեսնում։

Նմանատիպ նյութեր