Վրաստանի ՆԳՆ-ն խիստ նախազգուշացում է հղել ցուցարարներին
Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նախազգուշացնելով, որ այսօր և առաջիկա օրերին ցանկացած բողոքի ակցիա կդիտարկվի որպես շարունակություն գիշերային իրադարձությունների՝ նախագահական պալատի գրոհի փորձի, և կձեռնարկվեն «համապատասխան միջոցներ»․ այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն։
«Մենք կոչ ենք անում բոլորին հաշվի առնել այս հանգամանքը և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հիմք հանդիսանալ պատասխանատվության ենթարկվելու համար»,-նշված է գերատեսչության հայտարարությունում։