211652_close_icon

Կգա մի օր, ու Նիկոլ Փաշինյանի անուն-ազգանունը ոսկե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական պատմության մեջ

views-count478 դիտում article-date 19:40 03-10-2025
Միջազգային հարաբերությունների դոկտոր, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կգա մի օր, ու ՆՓ-ի (Նիկոլ Փաշինյան - խմբ.) անուն֊ազգանունը ոսկե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական ու աշխարհաքաղաքական պատմության մեջ։

Ադրբեջանը որպես հառնող ու տարածաշրջանային սուբհեգոմոնի իր չվիճարկվող կարգավիճակով երբեք այսքան ազգեցիկ, հզոր ու թելադրող չի եղել։ Բնականաբար` Հայաստանի ուժային կարգավիճակի անկման, Հայաստանի ապառազմավարականացման շնորհիվ ու Հայաստանի աշխարհաքաղաքական ապագայի հաշվին։

ԲԱՅՑ, Ադրբեջանի այս նոր դիրքավորումը կախված ու կապված է, թե ո՞վ աշխարհաքաղաքական մարտահրավեր կնետի իրեն իր` այս կարգավիճակը վիճարկելով։ Միակ այդպիսի խաղացողը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևաբար` Ադրբեջանի աշխարհաքաղաքական թե հառնումը և թե անկումը կախված է Հայաստանի դիրքավորումից։

Եվ, Իլհամ Ալիևը, որպես միջազգային հարաբերություններից հասկացող առաջնորդ այս "աշխարհաքաղաքական պատառաքաղի" սկզբունքը լավ գիտակցում է։

Նմանատիպ նյութեր