Ադրբեջանն ու Հայաստանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին․ Ալիև
                        Ադրբեջանն ու Հայաստանն արդեն հարմարվել են խաղաղ կյանքին։ Այս մասին ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Խաղաղության օրակարգի հետ կապված նվաճումները պատմական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի համար»,- ասել է նա:
Հանդիպման ժամանակ Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել են Ալիևին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ ձեռք բերված հաջողությունների համար և հույս հայտնել, որ դա կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովմանը: Անտոնիո Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ընդգծել են խաղաղությունը պահպանելու իրենց շարունակական ջանքերը: