211652_close_icon

Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ Ալիև

views-count928 դիտում article-date 17:21 23-04-2024
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր առավել քան մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչպես երբևէ։

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․

«Օկուպացիայի ժամանակաշրջանում մենք երբեք մոտ չենք եղել դրան։ Այն ժամանակ մենք նույնիսկ չէինք կարողանում պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ Բաքուն ու Երևանը չեն կարողացել պայմանավորվածության հասնել մադրիդյան սկզբունքների շուրջ, այդ  ժամանակ խաղաղության պայմանագրի նախագիծ էլ չի եղել։

«Հիմա այն կա։ Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,-ասել է նա։

Նմանատիպ նյութեր