211652_close_icon

Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի իր առաջարկին արձագանքելու համար

views-count643 դիտում article-date 23:17 30-09-2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի վերաբերյալ իր առաջարկին արձագանքելու համար ՀԱՄԱՍ-ը 3-4 օր ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին Դոնալդ Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում ՀԱՄԱՍ-ը կբախվի հետևանքների։

Նա նշել է, որ Իսրայելի և արաբական առաջնորդները ընդունել են առաջարկը և  պարզապես սպասում են ՀԱՄԱՍ-ին։

«ՀԱՄԱՍ-ը  կամ կանի դա, կամ ոչ, իսկ եթե ոչ, ապա դա շատ տխուր ավարտ է լինելու»,-ասել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր