211652_close_icon

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը

views-count292 դիտում article-date 10:44 30-09-2025
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի Պատանի երաժիշտների Եվրատեսիլը, այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության Հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայությունից։

«Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուրախությամբ հայտարարում են, որ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։

Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է պատանի, տաղանդավոր,  դասական երաժիշտների տարբեր երկրներից»,-նշված է հաղորդագրության մեջ։ 

Նմանատիպ նյութեր