211652_close_icon

ՀՀ վարչապետը շնորհավորել է Մոլդովայի նախագահին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ

views-count412 դիտում article-date 19:16 29-09-2025
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի համար։

«Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագայի առաջխաղացմանը նվիրվածության կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X հարթակում գրել է ՀՀ վարչապետը։

Ըստ սեպտեմբերի 28-ին Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50, 2 տոկոսը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինք»-ի օգտին քվեարկել է ընտրողների 24, 2 տոկոսը: 

Նմանատիպ նյութեր