211652_close_icon

Փաշինյանը Միցոտակիսին շնորհավորել է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

views-count1045 դիտում article-date 19:54 26-06-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրիակոս Միցոտակիսին շնորհավորել է Հունաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Իմ ամենաջերմ շնորհավորանքները Կիրիակոս Միցոտակիսին խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի համար։ Վստահ եմ, որ Հայաստան-Հունաստան համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համատեքստում, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության շրջանակներում»,- իր թվիթերյան էջում գրել է նա։

Նմանատիպ նյութեր