Հնդկաստանում հանրահավաքի ժամանակ զոհվել է 39, վիրավորվել՝ մոտ 100 մարդ
Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգի Կարուր քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհվել է 39, վիրավորվել՝ մոտ 100 մարդ, հաղորդում է NDTV-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի մասին։ Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Հրմշտոցը տեղի է ունեցել հայտնի դերասան և քաղաքական գործիչ Վիջայի նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Նրա TVK կուսակցության երկու առաջնորդներին մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ։ Թամիլ Նադու նահանգի կառավարությունը հայտնել է հանրահավաքի կանոնների խախտման մասին։
Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ կազմակերպիչները չեն կարողացել ջուր և սնունդ տրամադրել հազարավոր մասնակիցներին։ Մարդիկ Վիջային սպասել են յոթ ժամից ավելի։ Արդյունքում, ոմանք սկսել են կորցնել գիտակցությունը և ընկնել գետնին, ինչը հանգեցրել է հրմշտոցի։ Ավելին, Վիջայի ելույթի ժամանակ լույսերը հանկարծակի անջատվել են՝ խուճապ առաջացնելով ամբոխի մեջ։
Շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել դեպքի վայր։ Հրամշտոցից հետո Վիջայը չեղարկել է հանրահավաքը։ Նրա կուսակցությունը պնդում է, որ հանրահավաքը կազմակերպելիս պահպանվել են բոլոր անհրաժեշտ կանոնները և ոստիկանության հրահանգները։