211652_close_icon

Գարեգին Երկրորդի եղբորը Ուկրաինայում ավելացրել են ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում

views-count631 դիտում article-date 17:05 28-09-2025
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ արքեպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան), ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրասին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։

«Миротворец» կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

Վերջին տարիներին «Миротворец»-ը սև ցուցակում ներառել է այն լրագրողների, արվեստագետների և քաղաքական գործիչների անձնական տվյալները, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ բացասական արձագանքներ են ստացել կայքի ստեղծողներից։

 

Նմանատիպ նյութեր