211652_close_icon
views-count1670 դիտում article-date 20:30 29-03-2014

ԱՄՆ-ը իր տվյալների բազայում պահում է 122 պետությունների ղեկավարների գաղտնալսումներից ստացված տվյալներ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գործակալությունն իր տվյալների բազայում ունի 122 պետությունների ղեկավարների անձնական տվկյալները, որոնք ձեռք է բերել գաղտնալսումների արդյունքում: Այս մասին հայտնել է գերմանական SPIEGEL ONLINE գործակալությունը: Տվյալների բազայում պահվում են գաղտնալսումների արդյունքում ձեռք բերված տեղեկություններ Սիրիայի նախագահ Բաշար Ասադից, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, Մալայզիայի վարչապետ Աբդուլլահ Բադավիից, Գվատեմալայի , Կոլումբիայի, Պերուի, Սոմալիի և այլ պետությունների ղեկավարներից, իսկ 122 համարի տակ նշված է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի անունը: Ինչպես նշում է գերմանական գործակալությունը, փաստաթղթերն ապացուցում են, որ ԱՄՆ-ի հիմնական թիրախներից մեկը եղել է Անգելա Մերկելը, քանի որ գործակալության պնդմամբ՝ միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին ԱՄՆ-ն ունի 300-ից ավելի տվյալներ, որոնց կարողացել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի օգնությամբ: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչ միայն հավաքել և ուսումնասիրել են Գերմանիայի միլիոնավոր քաղաքացիների տվյալները, այլ նաև տարիներ շարունակ գաղտնալսել են Անգելա Մերկելի բջջային հեռախոսը:

Նմանատիպ նյութեր