Թրամփը հայտարարել է, որ զորքեր է ուղարկում «ավերված» Պորտլենդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ զորքեր է ուղարկում Պորտլենդ, Օրեգոնի նահանգ։
«Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի խնդրանքով պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարում եմ տրամադրել բոլոր անհրաժեշտ զորքերը՝ ավերված Պորտլենդը և Անտիֆայի և այլ ներքին ահաբեկիչների հարձակումներից պաշարված մեր ICE (Ներգաղթի և մաքսային ծառայության) ցանկացած օբյեկտ պաշտպանելու համար»,- գրել է նա։
ԱՄՆ նախագահը նշել է նաև, որ թույլատրել է «անհրաժեշտության դեպքում լիարժեք ուժի կիրառումը»։
Սպիտակ տունը լրացուցիչ մեկնաբանություն չի տվել, երբ CNN-ը կապ է հաստատել նրանց հետ՝ պարզաբանելու համար ինչ է նկատի ունեցել նախագահը «լիարժեք ուժ» ասելով և ինչ զորքեր են տեղակայվելու քաղաքում։
Հայտարարությունը հրապարակվել է Թեքսաս նահանգի Դալասում տեղակայված ICE օբյեկտում տեղի ունեցած կրակոցների ֆոնին, որը իրականացրել է զինված անձը. հետաքննիչների կարծիքով, վերջինս մտադիր էր հարձակվել ICE անձնակազմի և գույքի վրա։ Նա սպանել է մեկ ձերբակալվածի, իսկ երկու հոգու ծանր վիրավորել է։