28471 դիտում
12:35 11-10-2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. մետաղե ջարդոնով բարձված «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է. ճանապարհը մասամբ փակվել է. օպերատիվ են գործել Սևանի փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Ռոման Խ.-ն իր վարած «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մետաղե ջարդոնով, որը թափվել է, իսկ մեքենան էլ մասամբ հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+