15697 դիտում
22:34 02-03-2023
Խոշոր ավտովթար` Երևանում. ձիարշավարանից Աերացիա ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի փողոցում` ձիարշավարանից դեպի Աերացիա տանող ճանապարհահատվածում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Աթոյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Դավիթ Դավթյանը և Արսեն Թորոսյանը։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ` բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Նարեկ Պետրոսյանի գլխավորությամբ
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
125033 դիտում
09:59 09-07-2017
Խոշոր ավտովթար Երևանում. Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. Կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ