211652_close_icon

Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից. Ալ-Շաարա

views-count550 դիտում article-date 23:40 22-09-2025
Սիրիան ձգտում է պահպանել «հանգիստ» հարաբերություններ բոլոր երկրների հետ և հույս ունի բանակցությունների միջոցով անվտանգության համաձայնագրի հասնել Իսրայելի հետ։

Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) նախկին տնօրեն Դեյվիդ Պետրեուսի հետ զրույցում։

«Իսրայելը բազմաթիվ հարձակումներ է իրականացրել Սիրիայի վրա, շարունակում է օկուպացնել Գոլանի բարձունքները և ամեն օր ներխուժում է նրա տարածք: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք խուսափել Իսրայելի հետ պատերազմից, քանի որ մեր երկրին խաղաղություն է պետք իր կառուցման գործընթացը շարունակելու համար»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հրեական պետության հետ բանակցությունները «կբացահայտեն, թե արդյոք Իսրայելն իսկապես մտահոգված է անվտանգության հարցերով, թե՞ պարզապես հետապնդում է էքսպանսիոնիստական ​​​​հավակնություններ»։

«Եթե ​​իսրայելական կողմը պարտավորվի պահպանել ձեռք բերված համաձայնությունները, ապա խաղաղության երկխոսությունը կարող է առաջ շարժվել»,- հայտարարել է ալ-Շարաան։ «Բայց ամեն դեպքում Իսրայելը պետք է դուրս գա Սիրիայի տարածքից»։

Նմանատիպ նյութեր