211652_close_icon

Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք՝ ելույթ ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

views-count409 դիտում article-date 16:48 21-09-2025
Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։

Նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին հայտարարել է, որ Փեզեշքիանը մեկնելու է երեքշաբթի օրը։

Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չորեքշաբթի առավոտյան։

Այցի ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի նաև տարբեր երկրների ղեկավարների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ, ինչպես նաև կմասնակցի Միացյալ Նահանգներում իրանական սփյուռքի ներկայացուցիչների, վերլուծական կենտրոնների և ասոցիացիաների հետ հանդիպումների։

 

Նմանատիպ նյութեր