211652_close_icon

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական օր է՝ երբ ամրագրվեց հայ ժողովրդի կամքը՝ ապրել ազատ և անկախ երկրում. Տավրոս Սափեյան

views-count853 դիտում article-date 09:59 21-09-2025
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի առթիվ։

Սեպտեմբերի 21-ը մեր ժողովրդի համար խորհրդանշական օր է՝ երբ ամրագրվեց հայ ժողովրդի կամքը՝ ապրել ազատ և անկախ երկրում։ Անկախությունը երբեք պարզապես պետական տիրապետություն չէ, այն մեր ինքնության, մեր արժեքների և ապագայի հանդեպ պարտավորություն է։

Անկախությունը մեզ հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր դերը հայրենիքի բարգավաճման և անվտանգության ապահովման գործում, որ ամեն մի սերունդ պետք է պահպանի այն ազատությունն ու արժանապատվությունը, որը հասել է մեզ՝ մեծ զոհողությունների գնով։

Թող մեր անկախությունն ապրի մեր յուրաքանչյուր քայլի մեջ, մեր մտքում ու գործում, և մեզ միավորի՝ որպես ազատ, գիտակից ու պատասխանատու ազգ։ Մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, ուժ և բարգավաճում, իսկ յուրաքանչյուր ընտանիքի՝ երջանկություն, հուսալից ապագա և միասնականություն։

Կեցցե՛ անկախ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ խաղաղությունը,

Շնորհավո՛ր Անկախության օր»։

Նմանատիպ նյութեր