Խոնարհվելով մեր անկախության ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված բոլոր նվիրյալների հիշատակի առջև՝ եկեք մեր ամենօրյա գործով ապացուցենք, որ արժանի տերն ենք այս հողի ու պետականության․ Տավրոս Սափեյան
Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ․
«Սիրելի´ հայրենակիցներ,
Ամեն տարի սեպտեմբերի 21-ին մենք վերստին չափում ենք մեր ընթացքը անկախության այն լուսավոր չափանիշով, որը 1991 թվականին ընտրեցինք որպես ապրելու, արարելու և տեր լինելու միակ ճշմարիտ ուղի։
Անկախությունն ամեն օր վերահաստատվում է մեր յուրաքանչյուր լուսաբացով, մեր կատարած աշխատանքով և հայրենիքի հանդեպ մեր պատասխանատվությամբ։ Այսօր, առավել քան երբևէ, մեր հայրենիքին անհրաժեշտ է լուռ, բայց անխոնջ աշխատանք, միասնականություն և նվիրում։
Խոնարհվելով մեր անկախության ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված բոլոր նվիրյալների հիշատակի առջև՝ եկեք մեր ամենօրյա գործով ապացուցենք, որ արժանի տերն ենք այս հողի ու պետականության։
Մաղթում եմ մեր Հայաստանին անսասան խաղաղություն, իմաստնություն և հարատևություն, իսկ մեր ժողովրդին՝ ուժ ու հավատ՝ միասին կերտելու արժանապատիվ և բարեկեցիկ ապագա»։