Միրզոյանն ու Չեպելակը քննարկել են Մշտական արբիտրաժային դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում սեպտեմբերի 18-ին հանդիպել է Մշտական արբիտրաժային դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։
Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։