211652_close_icon

Լեհաստանը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է ԱԹՍ-ների ակտիվության աճ

views-count376 դիտում article-date 20:47 18-09-2025
 Լեհաստանը գիշերը Բելառուսի հետ սահմանի մոտ նկատել է անօդաչու թռչող սարքերի ակտիվություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լեհաստանի կառավարությանը:

Լեհաստանը օրեր առաջ փակել է Բելառուսի հետ սահմանը: Պատճառը Ռուսաստանի և Բելառուսի միջև անցկացվող «Արևմուտք-2025» զորավարժություններն էին:

Անդրադառնալով հարցին՝ եթե զորավարժություններն ավարտվել են, ապա ինչո՞ւ է սահմանը դեռևս փակ, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարցին Կիերվինսկին ասել է, որ Լեհաստանը կբացի այն, երբ դա անվտանգ լինի։

«Երեկ երեկոյան սահմանապահ ծառայությունը նկատել է բելառուսական և ռուսական անօդաչու թռչող սարքերի ակտիվության աճ, որոնք փորձել են հատել Լեհաստանի օդային տարածքը: Ակնհայտ է, որ իրավիճակը լեհ-բելառուսական սահմանին մնում է շատ–շատ լարված»,- ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր