211652_close_icon

Այսօր աշխարհահռչակ, լեգենդար հայ աստղաֆիզիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է

views-count1987 դիտում article-date 12:24 18-09-2025
Այսօր աշխարհահռչակ, լեգենդար հայ աստղաֆիզիկոս, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է: 

Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի բնագավառներին։
 
Աստղերի էվոլյուցիայի վերաբերյալ Համբարձումյանի կատարած հետազոտությունները 1947 թ. հանգեցրին աստղային համակարգերի նոր տեսակի՝ աստղասփյուռների բացահայտմանը։
 
Վիկտոր Համբարձումյանն աշխարհի 28 Գիտությունների ակադեմիաների և 15 գիտական կազմակերպությունների անդամ էր: Զբաղեցրել է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փոխնախագահի (1943-1947), ապա՝ նախագահի պաշտոնը (1947- շ1993), ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության նախագահի (1961-1964) և Գիտական միությունների միջազգային խորհրդի նախագահի (1968-1972) պաշտոնները:
 
Համբարձումյանը նաև երկար տարիներ ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (1946-1996):
 
Գիտնականը արժանացել է բազմաթիվ պետական և միջազգային մրցանակների, շքանշանների և մեդալների:

Նմանատիպ նյութեր