9618 դիտում
15:46 18-09-2019
Այսօր Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ գիտնական աստղագետ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
20-րդ դարի մեծագույն գիտնական, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5-ին Թբիլիսիում, մտավորականների ընտանիքում:
1924թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը և մեկ տարի անց տեղափոխվել տեղի պետական համալսարանը: Դեռ ուսանելու տարիներին հրատարակել է արեգակնային ճառագայթներին վերաբերող իր տեսությունը: Համալսարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Պուլկովոյի աստղադիտարանին կից ասպիրանտուրայում: Այնուհետեւ աշխատել է Սանկտ -Պետերբուրգի համալսարանում, որտեղ էլ ասղաֆիզիկայի ամբիոն է հիմնել: 1930թ ամուսնացել է Վերա Կլոչիխինայի հետ: Դառնալով Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր 1934-41թթ հայ գիտնականը ղեկավարել է համալսարանի աստղադիտարանը:
1943թ. Համբարձումյանը վերադարձել հայրենիք և անմիջապես նշանակվել է ԳԱ փոխնախագահ: 1947թ-ից զբաղեցրել է նախագահի պաշտոնը, որում երկրորդ անգամ վերընտրվելով’ նախագահել մինչև 1993թ: 1946թ. Բյուրականում հիմնել է Հայաստանում առաջին աստղադիտարանը և տնօրինել այն մինչեւ 1988թ: 1961-64թթ նախագահել է Միջազգային աստղագիտական միությունը: Երկու անգամ ընտրվել է Գիտական միջազգային միությունների խորհրդի նախագահի պաշտոնում: 1947թ ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Համբարձումյանը պարգեւատրվել է Ստալինի 2 մրցանակներով, ՌԴ պետական մրցանակով, Պարգևատրվել է Լոմոնոսովի, Վավիլովի, Հելմհոլցի (ԳԴՀ), Ժանսենի (Ֆրանսիա), Բրյուսի (ԱՄՆ), «Լեոպոլդինա» ակադեմիայի Կոտենիուսի (ԳԴՀ) անվան, Ալովակիայի ԳԱ և Մեծ Բրիտանիայի թագավորական աստղագիտական ընկերության մեդալներով։ Ավստրալիայի ազգային (Կանբերա, 1963), Լիեժի (Բելգիա, 1967), Կարլովի (Պրագա, 1967), Լա Պլատայի (Արգենտինա, 1974), Սորբոնի (Փարիզ, 1965), Տորունի Կոպեռնիկոսի անվան (Լեհաստան, 1973) համալսարանների պատվավոր դոկտոր։
Պարգևատրվել է Լենինի հինգ, Աշխատանքային կարմիր դրոշի երկու և այւ շքանշաններով ու մեդալներով։ Մահացել է 1996թ օգոստոսի 12-ին և թաղվել Բյուրականի աստղադիտարանին հարող գերեզմանատանը:Վիկտոր Համբարձումյանի անունն է կրում 1972թ հայտնաբերված 1905 փոքրիկ մոլորակը:
Աշխարհահռչակ գիտնական-աստղաֆիզիկոս Վ. Համբարձումյանի ծննդյան օրը Հայաստանում հռչակվել է աստղագիտության օր:
Նմանատիպ նյութեր
1252 դիտում
10:30 18-09-2014
Այսօր ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրն է
1223 դիտում
17:34 12-06-2014
Թբիլիսիում անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել
Այս բաժնից
667 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
556 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
766 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am