211652_close_icon

Ամփոփվեց Amio Era 2025-ը. կրթություն, հնարավորություններ և հաջողության պատմություններ

views-count442 դիտում article-date 11:04 18-09-2025
Ամիօ բանկն ամփոփել է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում այս տարի 50 ուսանող ստացավ վարձավճարի 100% փոխհատուցում:

Ամփոփիչ միջոցառմանը ներկա էին Ամիօ բանկի ղեկավարները, ծրագրի գործընկեր կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչները: Հաղթողներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ բանկի ղեկավարները շնորհավորեցին նրանց՝ շեշտելով, որ այս ծրագիրը միայն կրթաթոշակ չէ, այլ նաև գիտելիքներ, փորձ և արժեքավոր կապեր ձեռք բերելու հնարավորություն:

ՙՇնորհակալ եմ մեր աշխատանքային թիմին և գործընկերներին, սա անգնահատելի փորձ է: Amio Era-ն հիանալի նախագիծ է. մենք ստեղծել ենք համայնք, որը չի սահմանափակվում միայն հաղթողներով, այլ ընդգրկում է բոլոր դիմորդներին: Սիրելի հաղթողներ, սովորեք, հագեցեք գիտելիքներով և փորձով, թե կյանքի, թե մասնագիտական, վստահ եղեք՝ մեկն առանց մյուսի չի աշխատում, հաջողություն ձեզ՚,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահի տեղակալ, Գլխավոր գործառնական տնօրեն Ազամատ Խակույը:

Այս տարի Amio Era-ն գերազանցեց բոլոր սպասումները՝ ներգրավելով ավելի քան 1400 ուսանողի:

ՙՇնորհավորում եմ բոլորիդ, մենք խոստացել էինք, որ Amio Era-ն հնարավորությունների ծրագիր է լինելու, և այն հիանալի առիթ է ձեր հաջողության պատմությունը սկսելու համար: Դուք անցել եք շատ բարդ ճանապարհ, որը մեծ փորձառություն է ձեր կյանքում, բայց սա միայն սկիզբն է՚,- ասել է Ամիօ բանկի Վարչության նախագահ Գևորգ Թառումյանը:

Amio Era 2025-ը ևս դարձավ հաջողության պատմություն՝ ստեղծելով նոր հնարավորություններ, կապեր և փորձառություն բոլոր մասնակիցների համար:

Amio Era, կրթությունը հնարավորություն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր