211652_close_icon

Գողություն՝ Առինջ գյուղում. Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տան մոտ կայանված «BMW»-ի վրայից թալանել են կողային հայելիները. տիրոջը պատճառվել է 600 հազար դրամի վնաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count18764 դիտում article-date 12:38 16-07-2025
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտոմեքենայի թալանման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի տան հարևանությամբ կայանված «BMW»-ից գողություն է տեղի ունեցել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանն ու բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ: 

Պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք Առինջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են աջակողմյան հայելին ամբողջությամբ և ձախ կողմի հայելին: 
Տարածքը սահմանազատել են պարեկ Նարեկ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Արամ Բաղդասարյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 
Ժամանել է նաև քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում «գողություն» հատկանիշներով նախաձեռվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր 31-ամյա Վահագն Ե.-ին պատճառվել է մոտ 600 հազար դրամի վնաս:
 
Տուժածը Երևանի բնակիչ է, ով գիշերը այցելել է Առինջ՝ իր բարեկամի տուն՝ խնջույքի մասնակցելու, ու տաքսիով է վերադարձել Երևան: Առավոտյան եկել է Առինջ, որ ավտոմեքենան տեղափոխի և այն հայտնաբերել է թալանված: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր