211652_close_icon

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժեշտի ընթրիք է ունեցել Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

views-count508 դիտում article-date 19:21 17-09-2025
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա: Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ: 

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԽ քարտուղարին կառուցողական համագործակցության համար և ընդգծել, որ հնարավորության սահմաններում ներդրել է բոլոր ջանքերը Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Դեսպանը նաև ընդգծել է, որ Հայաստանից տանում է միմիայն ջերմ հիշողություններ:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նմանատիպ նյութեր