211652_close_icon

Բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել գրիպի դեմ. ԱՆ

views-count388 դիտում article-date 12:58 15-09-2025
Սուր շնչառական վարակների ակտիվ շրջանին ընդառաջ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութը և բաշխել առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Անկախ հաշվառումից` բոլոր քաղաքացիները կարող են պոլիկլինիկայում կամ ամբուլատորիայում անվճար պատվաստվել:

Գրիպի բարդություններից խուսափելու համար, հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին (հղիներ, 6 ամսականից 5 տարեկան երեխաներ, տարեցներ, քրոնիկ հիվանդներ, բուժաշխատողներ, փակ կազմակերպությունների աշխատակիցներ և շահառուներ) խորհուրդ է տրվում պատվաստվել:

Նախորդ շաբաթվա ընթացքում դետքային համաճարակաբանական դիտարկման համակարգի շրջանակում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մեր երկրում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Այլ շնչառական վարակներից դիտվել են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, մետապնևմավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-Cov-2 հարուցիչներ։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Նմանատիպ նյութեր