211652_close_icon

Երգչուհի և արվեստագետ Թեհմինա Թորոսյանի շնորհակալական խոսքը փոքրիկ Ինեսայի համար

views-count850 դիտում article-date 10:09 15-09-2025
Երգչուհի և արվեստագետ Թեհմինա Թորոսյանի շնորհակալական խոսքը փոքրիկ Ինեսայի համար.

Ամենամեծ հրաշքը, որ մենք կարող էինք ցանկանալ Մեր երեխան վերադարձավ տուն՝ առողջ ու Աստծո օրհնությամբ ։Թող այս օրը լինի հիշեցում, որ հավատն ու աղոթքը երբեք դատարկ չեն մնում:

Աստված հրաշքներ անում է :Մեր փոքրիկը ծանր ճանապարհ անցավ, բայց Աստծո օրհնությամբ վիրահատությունը հաջողվեց և այսօր նա առողջ վերադարձավ տուն:

Այսօր մեր ամեն շունչը գոհություն է, մեր ամեն հայացքը՝ շնորհակալություն Տիրոջը:

Կային պահեր, երբ մեր սիրտը լի էր վախով ու աղոթքով… Բայց Աստված մեզ միշտ ուժ էր տալիս , մի գերբնական ուժ՝ և դա մեր ՀԱՎԱՏՆ էր…Մեր փոքրիկը հաղթահարեց իր հիվանդությունը և վերադարձավ տուն ։Այսօր մեր սրտում միայն մի խոսք կա՝ շնորհակալություն քեզ, Տեր, որ պահեցիր ու օրհնեցիր մեր երեխային։

Եվ ուզում ենք մեր խորհին շնորհակալությունը հայտնել ամենքիդ անուն առ անուն:

Աստծուն փառք ու գոհություն, և անսահման շնորհակալություն ձեզանից յուրաքանչյուրին՝ ձեր սրտի ջերմության ու հոգատարության համար։ Դուք՝ բոլորդ, ներդրում դրեցիք այս հրաշքի մեջ, և մենք դա երբեք չենք մոռանա: 

Նմանատիպ նյութեր