211652_close_icon
views-count5311 դիտում article-date 11:40 09-01-2025

Խոշոր ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են «Hyundai Elantra»-ն ու «Jeep»-ը. վերջինը հայտնվել է կանաչ գազոնում. օպերատիվ են գործել պարեկներն ու Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Նարեկ Հարությունյանի վարած «Jeep» մակնիշի և 29-ամյա Արա Զոհրաբյանի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմկեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտաի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ: 
 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Հովսեփյանն ու կրտսեր պարեկ Արսեն Շաղոյանը: 
 
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետևանքով «Jeep»-ը հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում, իսկ «Hyundai»-ը՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև Աբովյանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր շատ արագ սկսեցին ձեռնամուխ լինել ճանապարհը մաքրելու ուղղությամբ: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր