211652_close_icon
views-count688 դիտում article-date 14:52 13-09-2025

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը քննարկում է ունեցել Մարսելի քաղաքապետի հետ

Աշխատանքային այցով Մարսելում գտնվող Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի հետ։

Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։Հանդիպման ընթացքում Արման Խաչատրյանը բարձր է գնահատել Հայաստանի և Մարսելի միջև բարեկամական երկարամյա կապերը, ինչպես նաև քաղաքապետի և քաղաքային խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։

Կողմերն անդրադարձել են Երևանի և Մարսելի միջև 2025 թվականի մայիսին ստորագրված համագործակցության փաստաթղթի շրջանակում գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկու քաղաքների միջև նոր նախաձեռնություններն ու արդյունավետ ծրագրերը։

Նմանատիպ նյութեր