Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծվում են նոր հնարավորություններ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նոր օրենքի նախագիծ, որով քաղաքացիներին հնարավորություն է տրվում առանց առանձին բաժանորդագրության՝ բնակարանից իրենց ավտոտնակ անցկացնել էլեկտրաէներգիա՝ էլեկտրամոբիլների լիցքավորման նպատակով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ սեպտեմբերի 11–ի նիստում:
Սահմանվում է, որ սպառողին մատակարարված (բաշխված) էլեկտրական էներգիան նրա կողմից կարող է սպառվել նաև սպառման համակարգի տեղակայման տարածքից դուրս գտնվող և իրեն պատկանող ավտոկայանատեղիում ու որպես ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության այլ տարածքում, որի սպառման համակարգի միացումը սպառողի սպառման համակարգին իրականացվում է սպառողի կողմից՝ գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
«Նախագիծը նախատեսում է էլեկտրամոբիլների լիցքավորման համար ստեղծել նոր հնարավորություններ՝ նույն սպառողի համար տեխնիկական հնարավորությունների դեպքում ապահովելով լիցքավորման կայանի միացումը էլեկտրական ցանցին առանց հավելյալ միացման վճարի»,–նշել է նախագծի համահեղինակ Ծովինար Վարդանյանը:
Նախագծով հստակ ամրագրվում է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը լիցենզավորման ենթակա գործունեություն չէ և, որ յուրաքանչյուր անձ կարող է նման ծառայություն մատուցել:
Նախագծի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը: