Նեպալում անկարգությունների ընթացքում զոհերի թիվը հասել է 34-ի
Նեպալում առնվազն 34 մարդ է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել սեպեմբերի 8-ին և 9-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով:
Այս մասին հաղորդում է Khabarhub լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ Նեպալի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 1338 մարդ:
Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին Կատմանդուում և Նեպալի մյուս քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել կոռուպցիայի և սոցիալական ցանցերի արգելքի դեմ բողոքի ցույցերից հետո: Դրանք հանգեցրել են երկրի վարչապետի հրաժարականին: