211652_close_icon

Լեհաստանի ՊՆ-ն Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

views-count394 դիտում article-date 11:38 10-09-2025
Լեհաստանի զինված ուժերը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել են, որ խոցել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են իրենց օդային տարածքը հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ, ինչը առաջին խոշոր սադրանքն է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ուժերի համար:

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման արդյունքում տեղի ունեցավ անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում: Այս ագրեսիայի ակտը իրական սպառնալիք էր մեր քաղաքացիների անվտանգության համար», – ասվում է լեհական գերատեսչության հրամանատարության հաղորդագրության մեջ:

Վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել է, որ իրականացվում է ռազմական արձագանքման գործողություն, որը կապված է Լեհաստանի օդային տարածքի բազմաթիվ խախտումների հետ, և հայտարարել է, որ զինվորականները զենք են կիրառել օբյեկտների դեմ:
 
«Մեր հայրենիքի անվտանգությունը մեր գերագույն առաջնահերթությունն է», – այս մասին էլ գրել նախագահ Կարոլ Նավրոցկին X-ի իր գրառման մեջ՝ հավելելով, որ առաջիկա ժամերին ճեպազրույց կանցկացնի Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդում:

X-ում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Կարոլ Նավրոցկիի հանդիպումը Ազգային անվտանգության խորհրդի հետ ավարտվել է։

Նմանատիպ նյութեր