211652_close_icon
views-count44104 դիտում article-date 13:32 06-07-2017

Արտակարգ իրավիճակ Արարատի մարզում. Մասիս քաղաքում նույնպես առաջացել է ջրի խնդիր. բնակիչների հույսը «Վեոլիա Ջուր»-ն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն բավական երկար ժամանակ է՝ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչները խմելու ջուր ունենալու համար ստիպված են սպասել միչև Գառնիի ջրի շրջիկ մեքենան գա և գումարով ջուր գնեն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչներին մատակարարվող ջուրը անորակ է և նրանց միակ հույսը այն է, որ «Վեոլիա Ջուր»-ը, դառնալով Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը, կբարելավի ջրի որակը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. -Մի ժամանակ Գառնիի բարձրորակ ջուր էինք ունենում, մենք շատ գոհ էինք, շուրջօրյա ջուր էինք ստանում՝ այն էլ միշտ սառը: Երկար ժամանակ է՝ դա երազ է դարձել, մեր ջրի որակը այնպես ընկավ, որ սկսեցինք հիվանդանալ տարբեր հիվանդություններով: Ջրի մեջ ինչ ասես կա, անգամ որդեր են հանդիպում, անհնար է այն խմել, ու անգամ այլ կենցաղային նպատակներով օգտագործել: Մեր հույսը «Վեոլիա Ջուր» ընկերությունն է, որ կբարելավի ջրի որակը, քանի որ մենք հավատում ենք, որ նրանց խոսքն իրոք գործ է: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր