Մեծ Բրիտանիայում քննարկվում է միգրանտներին ժամանակավորապես զորանոցներում տեղավորելու հնարավորությունը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ներքին գործերի նախարարության հետ քննարկվում է զինվորական համապատասխան տարածքների օգտագործումը փոքր նավակներով ժամանած միգրանտներին տեղավորելու համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջոն Հիլին ասել է Sky News-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ քննարկվում է զինվորական և ոչ զինվորական տարածքների օգտագործումը՝ փոքր նավակներով ժամանող և Մեծ Բրիտանիայում գտնվելու իրավունք չունեցող մարդկանց ժամանակավորապես տեղավորելու համար։
«Ես դիտարկում եմ այն ներքին գործերի նախարարության հետ և հասկանում եմ, որ անհրաժեշտ է լուծել Մեծ Բրիտանիայի սահմանները վերահսկելու կարողության նկատմամբ հանրային վստահության կորստի խնդիրը»,- ասել է նախարարը:
Լրատվամիջոցը նշել է, որ հարցը վերաբերում է երկրի ներքին գործերի նախարարի այն ծրագրերի հավանականությանը, որով հնարավոր է որ ապաստան խնդրողները հյուրանոցներից նախկին ռազմաբազաների զորանոցներ տեղափոխվեն: