211652_close_icon

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ

views-count496 դիտում article-date 17:07 07-09-2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը 25-ամյակի կապակցությամբ:

«Կազմակերպության հետևողական աշխատանքն ուղղված է ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը և հայկական սփյուռքի ինտեգրմանը ռուսական հասարակությանը»,– ասվում է Կրեմլի կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։

Ռուսաստանի նախագահը նշել է այն աջակցությունը, որը ՌՀՄ-ն ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին և վետերաններին, նրանց ընտանիքներին և մտերիմներին։ ՌԴ նախագահը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ՌՀՄ-ն միավորել է երկրի ողջ տարածքում գտնվող հայկական համայնքները և ամրապնդել իր հեղինակությունը։
 

Նմանատիպ նյութեր