211652_close_icon
views-count940 դիտում article-date 15:28 07-09-2025

Թուրքիայում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Թուրքիայի հյուսիս-արևմտյան Բալըքեսիր նահանգում տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ:

Հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման ծառայությունը (AFAD)։

Այս պահի դրությամբ ավերածությունների կամ զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել։

Ըստ թուրքական ծառայության հայտարարության, երկրաշարժի օջախը գտնվել է Բալըքեսիրի Սինդըրգի շրջանում՝ 7.72 կմ խորության վրա։

 

Նմանատիպ նյութեր