211652_close_icon
views-count1129 դիտում article-date 21:30 03-09-2025

Նիկոլ Փաշինյանը Չինաստանից աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա:

Նա Տոկիո է ժամանել միայնակ։ Նշենք, որ Չինաստանում նա կնոջ եւ դստեր հետ էր։

Այցի շրջանակում Տոկիոյում նախատեսված է Հայաստանի և Ճապոնիայի վարչապետներ՝ Նիկոլ Փաշինյանի և Շիգերու Իշիբայի հանդիպումը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Նմանատիպ նյութեր